Եգիպտոսում շնաձուկը հարձակվել է Գերմանիայից զբոսաշրջիկի վրա: Միջադեպը տեղի է ունեցել Կարմի ծովի ափին գտնվող Էլ-Կուսեյր հանգստավայրում:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, շնաձուկը կծել է գերմանացու ոտքը: Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, վերջին 5 տարիների ընթացքում սա շնաձկան հարձակման առաջին դեպքն է Եգիպտոսում: 2010 թվականին եգիպտական մեկ այլ հանգստավայրում շնաձկան հարձակման հետեւանքով տուժել էին Ռուսաստանից երեք զբոսաշրջիկներ, Գերմանիայից մի կին էլ մահացել էր:
Այդ ժամանակ ծովային գիշատիչների հարձակումների մի ամբողջ շարք էր գրանցվել, եւ եգիպտական իշխանությունները նույնիսկ ստիպված էին մեկ շաբաթով փակել Շարմ ալ-Շեյխ քաղաքի հայտնի հանգստավայրերի լողափերը:




























