Հանրապետության տարածքում` մարտի 24-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն:
Քամին` արեւմտյան 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 24-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով:
ՏԿԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում մարտի 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր վայրերում՝ թաց ձյան տեսքով: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0+2, վաղը ցերեկը՝ +7+9 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ -2+3,
Կոտայքում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ -2+3,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ -2+3,
Լոռիում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +2+6,
Տավուշում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +4+9,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ -2+3,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +6+9,
Արարատում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +7+10,
Արմավիրում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +7+10,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ -2+3,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +7+10,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +6+10,
Սյունիքի նախալեռներում՝ 0-5, ցերեկը՝ +2+6,
Lեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +4+7:





























