Առաջիկայում Հայաստանը չի կարող դառնալ մեծ տնտեսական կամուրջ Ռուսաստանի եւ Եվրոպական միության միջեւ, քան, օրինակ, Բելառուսը։ Այդ մասին մարտի 23-ին «ԵՏՄ տարածքում միասնական արժույթի անցման հնարավորությունները և խնդիրները» թեմայով Երեւան-Մոսկվա տեսամակուրջի ընթացքում հայտարարել է ռուսաստանցի տնտեսագետ Ալեքսանդր Կնոբելը։

Նրա խոսքով, երկարաժամկետ հեռանկարում Հայաստանին ձեռնտու էր ԵՄ հետ ասոցացումը՝ ԱՊՀ շրջանակներում ազատ առեւտրի գոտու պահպանմամբ։ «Այլ հարց, որ տնտեսական առումով Հայաստանին առաջարկեցին տրանսֆեր՝ գազի կամ ալմաստների մաքսատուրքերի տեսքով։ Այսինքն, կարճաժամկետ եկամուտը՝ առաջարկված Ռուսաստանի կողմից, ակնհայտորեն բարձր է, քան այն, որ Հայաստանը կարող էր ստանալ Եվրոպական միությունից»,- ընդգծել է Կնոբելը։

Նշենք, որ 2015թ. հունվարի 2-ից Հայաստանը դարձել է ԵՏմ լիիրավ անդամ։