Հայ զբոսաշրջիկներն սկսել են ավելի հաճախ հետաքրքրվել ֆրանսիական հանգստավայրերով։ Նման կարծիք է հայտնել «Ատու Ֆրանս» տուրիստական ընկերության մոսկովյան գրասենյակի տնօրեն Ինեսա Կորոտկովան մարտի 23-ին Երեւանում Լեռների շաբաթվա մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ հայերը սկսել են հետաքրքրվել դահուկային հանգստավայրերով։ Մասնավորապես մեծացել է հայաստանցի զբոսաշրջիների հոսքը Ալպեր։
Հարցին, թե ինչով կարող է Հայաստանը հրապուրել զբոսաշրջիկներին, Ինեսա Կորոտկովան նշեց, որ Հայաստանն իր պատմամշակութային արժեքների հետ մեկտեղ կարող է գրավել զբոսաշրջիկներին լեռնային տուրիզմով, ընդ որում, ինչպես ամռանը, այնպես էլ ձմռանը։ «Եվրոպացի զբոսաշրջիկները սիրում են լեռնագնացություն կազմակերպել։ Կարծում եմ, դա նրանց կհետաքրքրի»,- նշեց նա





























