Աշխատանքային այցով Արցախի հանրապետությունում գտնվող ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելեց Արցախի պետական համալսարան, որտեղ նախ ծաղիկներ դրեց արցախյան ազատամարտի տարիներին բուհի զոհված ուսանողների հիշատակին կանգնեցված հուշարձանին, ապա հանդիպում ունեցավ պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ:
Հանդիպման մեկնարկին նախարար Աշոտյանը խոսեց Հայաստանի եւ Արցախի միջեւ վերջին տարիներին ծավալված կրթական համագործակցության կարեւոր ձեռքբերումների մասին, ինչպես նաեւ ներկայացրեց կրթության եւ գիտության ոլորտում հետագա համագործակցության իր տեսլականը, որը ներառում էր նաեւ Արցախի կրթական համակարգի միջազգային ներգրավման անհրաժեշտությունը: Նախարարն առանձնահատուկ շեշտեց երկու կողմերի միջբուհական համագործակցության զարգացման կարեւորությունը եւ նախանշեց այդ ուղղությամբ համագործակցելու մի շարք ուղղություններ:
Հանդիման ընթացքում Արմեն Աշոտյանը պատասխանեց նաեւ պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հարցերին:

.jpg)





























