ԱՄՆ Հարավային Քալիֆորնիայի բոլոր հայկական դպրոցների ավելի քան 600 աշակերտները հավաքվել են մոնթեբել;ո քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ՝ հարգելու իրենց նախնիների հիշատակը եւ նշանավորել հայոց ողբերգության 100-րդ տարելիցը, գրում է «Asbarez»-ը:

Արարողությանը ներկա են եղել աշակերտներ, ծնողներ, ուսուցիչներ ու քաղաքի ղեկավարության անդամներ: Ելույթով հանդես են եկել Մոնթեբելոյի քաղաքապետ Ջեք Հաջինյանը, քաղաքային խորհրդի անդամ Վիվիան Ռոմերոն եւ քաղաքի կառավարիչ Ֆրանչեսկա Թաքեր Շայլերը: Նրանք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում արդարության եւ ճշմարտության կոչ են արել: