Ադրբեջանի բնակիչները ամերիկացի ծովային հետեւակայիններից օգնություն ստանալու հույս ունեն։

Ինչպես գրում է haqqin.az-ը, վկայակոչելով Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարությունը, Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հսկող ծովային հետեւակային ուժերը անօթեւան ադրբեջանցիներին իրեր եւ սննդամթերք են բաժանել, այդ թվում՝ պահածոներ, հաց, թեյ, մակարոնեղեն, տաք հագուստ։