«Ես երջանիկ մարդ եմ»,- հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, նշելով, որ իր երջանկության աղբյուրն իր ընտանիքն է։ Վարչապետն ունի թոռնիկ եւ 2 տարեկան տղա՝ Աբգարը, որն ըստ վարչապետի՝ բոլոր փոքրիկ երեխաների նման կառավարում է իր ընտանիքի կենցաղը՝ բոլորին ստիպելով ժամը 8-ին արթնանալ ու զբաղվել իրենով։ Փոքրիկ Աբգարը խլում է նաեւ վարչապետի երեկոյան հանգստի ժամերը։

Տ. Սարգսյանի խոսքով՝ իր մյուս տղան, որ 8 տարեկան է եւ դեռ նոր է ճանաչում աշխարհը, իմանալով ՀԱՀ-ում կայացած աշխարհի առաջնությունում ֆուտբոլիստների բարձր աշխատավարձերի մասին՝ հորը խորհուրդ է տվել թողնել վարչապետությունը եւ զբաղվել ֆուտբոլով։ Սակայն հետո ճշտել է. «Իսկ միգուցե դու արդեն հի՞ն ես»։

Լուսանկարը հետեւյալ բլոգից` http://alkhimik.livejournal.com/117874.html