Ադրբեջանի սամբոյի պատանիների չեմպիոն, 16-ամյա Միքայել Օրուջեւը խեղդվել է Վրաստանի Դմանիսի շրջանում Պանտիանի լճում: Նա փորձել է կտրել անցնել լիճը, սակայն խեղդվել է:
Օրուջեւը Դմանիսում մասնակցել է վրաց-ադրբեջանական երիտասարդական ամենամյա հանդիպմանը: Տոնական միջոցառումներից հետո Օրուջեւը եւ իր երկու ընկերները որոշել են մտնել լիճը եւ որոշել կտրել անցնել այն: Քիչ անց տղաները տեսել են որ իրենց ընկերը չկա եւ չեն կարողացել գտնել նրան:
Դեպքի վայր են կանչել փրկարարների, որոնք գտել են 16-ամյա մարզիկի մարմինը: Նրա դին կտեղափոխվի Բաքու:




























