Ֆրանսիայում ավիադիսպետչերների գործադուլի պատճառով չվերթների 40 տոկոսը չեղյալ է հայտարարվել: Այս մասին հայտնել են Ֆրանսիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից:

«Անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվել, որպեսզի ուղեւորները նախապես տեղեկացվեն չվերթների հետաձգման կամ չեղյալ հայտարարելու մասին»,-ասել է վարչությունում:
Ավիաընկերությունները վստահեցրել են, որ դժվարությունները կվերաբերեն հիմնականում ներքին թռիչքներին:

Չնայած գործադուլին, Շառլ դը Գոլի անվան օդանավակայանում իրավիճակը հանգիստ է: «Ոչ մի խուճապ չկա: Ուղեւորները նախապես տեղեկացվել են հնարավոր հետաձգումների մասին»,-նշել են օդանավակայանի ներկայացուցիչները: