Իրանական Qeshm Airlines ավիաընկերության օդանավի շարժիչներից մեկը պայթել է Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում թռիչքի պահին։ Այս մասին գրում է Dogan գործակալությունը։

«Airbus-300B4 օդանավի աջ շարժիչը արագություն հավաքելու պահին պայթել է թռիչքուղու վրա»,- ասված է հայտարարության մեջ։ Օդաչուին հաջողվել է կանգնեցնել ինքնաթիռը նախքան կրակը ամբողջովին կկլանի ինքնաթիռը, գրում է ՏԱՍՍ-ը։

Դեպքի վայր են ուղարկվել մի քանի հրշեջ հաշվարկ, փրկարար եւ բժշկական բրիգադներ։ Ըստ առկա տեղեկությունների՝ ուղեւորներից ոչ ոք չի տուժել։ Նրանք որոշ ժամանակ անց այլ չվերթով մեկնել են Թեհրան։