«Կռվազգեստին» նմանօրինակ եւս մեկ օպտիկական խաբկանք դարձել է Համացանցում ծավալված զանգվածային վեճի պատճառ:

Այս անգամ գլուխկոտրուկ է դարձել  աստիճանի վրա կանգած կատուն. որոշ օգտատերեր տեսնում են, որ կենդանին բարձրանում է վերեւ, իսկ մյուսները համոզված են, որ կենդանին շարժվում է դեպի ներքեւ:

Սեւ-սպիտակ նկարը հրապարակվել է 9gag.com կայքում` հանելուկ դառնալով հազարավոր մարդկանց համար:

«Դեպի ներքեւ շարժման» կողմնակիցները որպես կատուների երկաթե փաստարկ են բերում կատուների կենսաբանական առանձնահատկությունները: Նրանց պնդմամբ` այդ կենդանիները, իջնելիս պոչը բարձր են պահում` հավասարակշռությունը պահպանելու նպատակով: Իսկ բարձրանալիս պոչը սեղմվում է:

Թեժ քննարկմանը միացել է եւ մեկ կողմ. նրանք, ովքեր կարծում են, որ յուրաքանչյուրը տեսնում է կատվի շարժումը այնպես, ինչպես ցանկանում է: