ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցներին, ապրիլի 12-ին, ոտքի են հանել ահազանգից հետո, ըստ որի Սպիտակ Տան տարածք մարդ է մտել: Այս անգամ օրինախախտը 4-ամյա երեխա է եղել, որը գտնվել է նախագահի նստավայրի ցանկապատի մոտ, Փենսիլվանիայի պողոտայի կողմից, հաղորդում է The Weekly Standard-ը:

Միջադեպը տեղի է ունեցել լրագրողների աչքի առջեւ: «Անվտանգության ծառայության աշխատակիցները անսպասելիորեն զենքները ձեռքներին վազեցին հյուսիսային մարգագետնի կողմը»,-պատմել է ականատեսներից մեկը: Նրա խոսքով՝ թղթակիցներին խնդրել են թաքնվել Սպիտակ Տան շենքի ներսում, հաղորդում է Lenta-ն:

Պարզվել է, որ փոքրիկը մոտեցել է Սպիտակ Տան ցանկապատին: «Երեխայի մոտ ամեն ինչ կարգին է, նրան փոխանցել են ծնողներին»,-ասել է Գաղտնի ծառայության մամուլի քարտուղար Բրայան Լիրին: