ՌԴ Հարավային ռազմական օկրուգի Երեւանում տեղակայված «Էրեբունի» ավիաբազայի օդաչուները կմասնակցեն Ֆաշիզմի դեմ հաղթանակի 70-ամյակին նվիրված շքերթին:

Առաջին անգամ 4-րդ սերնդի ՄԻԳ-29 ժամանակակից ճակատային կործանիչները օդ կբարձրանան Երեւանում կայանալիք շքերթի ժամանակ, հաղորդում է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

 Ինչպես նաեւ մոտ 200 զինծառայող կմասնակցի հանդիսավոր երթին քաղաքի կենտրոնում, նշել են Հարավային ռազմական շրջանում։

Մոտ 200 ռուս զինծառայողներ կմասնակցեն հանդիսավոր շքերթին քաղաքի կենտրոնում եւ ծաղիկներ կդնեն Մեծ հաղթանակին նվիրված հուշարձանի անմար կրակի մոտ:

Գյումրիում ավելի քան 800 զինծառայող եւ մոտ 20 միավոր ռազմական տեխնիկա կմասնակցի Հաղթանակի 70-ամյակին նվիրված ռազմական շքերթին։

 Գյումրիում եւ Երեւանում շքերթների փորձերը կանցկացվեն մայիսի 5-ին եւ 7-ին՝ Հայաստանում ռուսական ռազմաբազայի հրամանատար գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովի ղեկավարությամբ։