Ապրիլի 13-ին ահազանգ է ստացվել, ըստ  որի Տ.Պետրոսյան 18շ  բնակիչ, 64-ամյա Ա. Խանզադյանը  9-րդ հարկի իրենց բնակարանի պատշգամբից ցած նետվելու եղանակով ինքնասպան է եղել:

ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացվում է քննություն՝ պարզելու տղամարդու մահվան հանգամանքները, նույն օրը կատարվել է դեպքի վայրի զննություն,  նշանակվել դատաբժշկական փորձաքննություն: