Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը խորհրդարանական պատվիրակության հետ եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստան։ Իր այցի շրջանակներում Չիչեքը մտադիր է բանակցություններ վարել ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի եւ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ,- պարզաբանել է Թուրքիայի մամուլի ծառայությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Այնուհետեւ Չիչեքը կուղեւորվի Կազան, որտեղ հանդիպումներ կունենա Թաթարստանի նախագահ Ռուստամ Մինիխանովի  եւ Պետական խորհրդի նախագահ ֆարիդ Մուհամեդշինի հետ։ Ակնկալվում է, որ Թուրքիայի խորհրդարանի եւ Թաթարստանի պետական խորհրդի միջեւ կստորագրվի հուշագիր։ Պլանավորվում է նաեւ, որ Չիչեքը ելույթ կունենա Կազանի պետական համալսարանում։