ՀՀ արտաքին գործերի նախարարությունում, ապրիլի 13-ին, տեղի ունեցան քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջեւ: Հայկական կողմից խորհրդատվությունները ղեկավարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ ռուսական կողմից` ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսեյ Մեշկովը:
Կողմերն անդրադարձան Եվրոպական կառույցներում ընթացող գործընթացներին, ինչպես նաեւ այդ կառույցների շրջանակներում երկու երկրների համագործակցության հարցերին:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ:
Նույն օրը Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանն ընդունեց նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:





























