Մի խումբ ամերիկացի փորձագետներ, քաղաքական գործիչներ եւ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ բաց նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին։
«Մենք անհանգստացած ենք Ադրբեջանում մարդու իրավունքների հարցում իրավիճակի վատթարացմամբ։ Լրագրողների, քաղաքացիական հասարակության եւ, իրավապահների ու ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները, շարունակում են աճել։ Ադրբեջանում այսօր 2 անգամ ավելի շատ քաղբանտարկյալներ կան, քան Ռուսաստանում եւ Բելառուսում միասին վերցրած»,- ասված է ուղերձում, տեղեկացնում է contact.az-ը։
«Կառավարությունը նպատակաուղղված է գործում է արտասահմանյան ՀԿ-ների եւ «Ազատություն» ռադիոկայանի դեմ։ Բարձրաստիճան պաշտոնյաները զբաղվում են հակաարեւմտյան քարոզչությամբ։ Այդ ամենը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների ապագայի հարցում եւ կասկածի տեղիք է տալիս, թե Ադրբեջանի Կառավարությունն ի վիճակի է արդյոք կատարել ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած իր պարտավորությունները»,- նշում է ուղերձը եւ Պետդեպին կոչ անում կոնկրետ քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու ուղղությամբ։
«ԱՄՆ-ը պետք է մուտքի արգելք դնի Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների վրա եւ սառեցնի նրանց ակտիվները մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների համար։
Տարիներ շարունակ Ադրբեջանի նշանակությունը՝ որպես էներգապաշարների մատակարար եւ անվտանգության ոլորտում ահաբեկչության դեմ պայքարի գործընկեր, ստվերում է թողել այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարումների հարցը։ Այս տարվա վերջին կայանալիք խորհրդարանական ընտրույթւոնների շրջանում դրությունը միայն կվատանա, եթե Արեւմուտքը քայլեր չձեռնարկի։
Մենք կարծում ենք, որ ԱՄՆ-ն պետք է Ադրբեջանի կառավարության ը կոչ անի ընդունել հետեւյալ միջոցները.
-ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին
-դադարեցնել ընդդիմադիր գործիչների, փաստաբանների եւ իրավապաշտպանների ընտանիքների սպառնալիքները
-հարգել լրագրողների իրավունքները եւ թույլ տալ նրանց անարգել կատարել իրենց աշխատանքը
-դադարեցնել տեղական եւ արտասահմանյան ՀԿ-ների հալածանքները
-պայմաններ ստեղծել ազատ եւ արդար խորհրդարանական ընտրությունների համար
-թույլ տալ օտարերկրյա ռադիոկայաններին վերականգնել իրենց աշխատանքը առանց իշխանական ճնշումների
Այս եւ այլ խնդիրների, որոնց թվում ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը անհնար կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է ներկայիս ավտորիտար քաղաքականությունը»,- ասված է նամակում։





























