«Հայփոստի» վարորդ-ուղեկցողի Վիգեն Հայրոյանին հայտնաբերել են գազալցակայանի ճանապարհին: NEWS.am-ին հայտնի դարձավ, որ աշխատակիցը գնում էր գազալցակայան՝ մեքենայի գազի բալոնը լիցքավորելու, երբ եղավ դեպքը: Նա ապրում է Սեւանում, ամուսնացած է, ունի երեխաներ: Դեպքի առթիվ կհարուցվի քրեական գործ սպանության հատկանիշներով: Սեւանում տարածված խոսակցությունների համաձայն՝ Վիգեն Հայրոյանը նորմալ, հանգիստ ընտանիքի մարդ է, բոլորի համար հանելուկ է դեպքի պատճառները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սեւանի Կարմիր բանակի փողոցում հայտնաբերվել է «Հայփոստի» վարորդ-ուղեկցողի դին՝ հրազենային վնասվածքներով: Մեր տեղեկություններով՝ ահազանգտ ստացվել է այսօր՝ ապրիլի 14-ին, առավոտյան 10.25-ին: Դիակը հայտնաբերվել է Սեւան քաղաքի Կարմի բանակ փողոցի ոչ երթեւեկելի հատվածում:
Մահացողը 36-ամյա Վիգեն Հայրոյանն է, նրա կողքին էլ հայտնաբերվել է ծառայողական զենք: Ոստիկանությունից հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են:





























