Հայոց ցեղասպանության մասին Հռոմի Պապի հայտարարությունից հետո ուշքի չեկած թուրքական իշխանություններին նոր գլխացավանք է ի հայտ եկել։
Թուրքական Vatan պարբերականը հիշեցնում է, որ ապրիլի 15-ին Ստրասբուրգում Եվրախորհրդարանի պատգամավորները քվեարկելու են ապրիլի 24-ը ցեղասպանության օր հայտարարելու առաջարկությունը։
Vatan-ը իր հրապարակման մեջ շեշտում է, որ Եվրախորհրդարանի հետ նոր ճգնաժամ կառաջանա, եթե որոշում կայացվի ապրիլի 24-ը հայտարարել սգո օր։
Թուրքական պարբերականը նաեւ հիշեցրել է Հռոմի Պապի ելույթը եւ դրանից հետո թուրքական իշխանությունների անհանգստությունն տեղի ունեցածի վերաբերյալ։



























