Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ բրիտանական հեղինակավոր Guardian պարբերականը հայտարարություն է տարածել, որում հայերին խնդրում է խմբագրություն ուղարկել իրենց պատմություններն այն մասին, թե ինչ ազդեցություն է ունեցել Ցեղասպանությունն իրենց ընտանիքների վրա։

«Եթե Դուք ապրում եք Հայաստանում կամ հայկական սփյուռքում, մենք ուզում ենք լսել ձեր պատմությունները այն մասին, թե ինչպես է Ցեղասպանությունը փոխել ձեր ընտանիքի պատմությունը»,- ասվում է հայտարարությունում։

Պարբերականը խնդրում է իրենց ուղարկել նաեւ այդ պատմություններին առնչվող լուսանկարներն ու նամակները, նաեւ պատմել, թե ինչպես են աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերը պատրաստվում 100-ամյա տարելիցին։

Պատմությունները կարելի է ուղարկել հետեւյալ հասցեով։