Մեքսիկացի մագնատ եւ միլիարդատեր Կարլոս Սլիմը, ով ըստ  Forbs-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում երկրորդ տեղն է զբաղեցնում, սեփական նավթային ընկերությունն է ստեղծել:

Սլիմի նոր ընկերությունը կոչվում է Carso Oil&Gas, որը ստեղծվել է նրա երկու այլ ակտիվների՝ Carso Infraestructura, Construccion y Perforacion-ի Condumex Perforaciones-ի միաձուլմամբ:

Նոր ընկերության ակտիվները կազմում են մոտ 3,5 մլրդ պեսո (մոտ 230 մլն դոլար), որոնք տեղաբաշխված են 17,7 մլն բաժնետոմսերում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Սլիմի հիմնական բիզնեսը կապված է Մեքսիկայի եւ Լատինական Ամերիկայի հեռուստահաղորդակցության շուկայի հետ: