Հրեական իսպանալեզու Por Israel կայքը Հայոց ցեղասպանության եւ XX դարի այլ ցեղասպանությունների կտրուկ քննադատությամբ հոդված է հրապարակել: Այդ բոլոր դեպքերում լռությունը եղել ու մնում է աններելի:

«1915 թվականի ապրիլ: Մեծ պատերազմը շարունակվում է արդեն 9 ամիս: Հազարավոր երիտասարդ կյանքեր կործանվեցին: Շառլըռուա, Մառն, Թանենբերգ… Վերդենյան մսաղաց եւ Գալիպոլի:

Կենտրոնական Եվրոպայի գերտերությունների դաշնակից Թուրքիան մեկ այլ կոտորած սկսեց, բայց ոչ թե զինվորականների, այլ խաղաղ եւ աշխատասեր ժողովրդի դեմ, որի պատմությունը կորչում է դարերի հեռվում: Հայերի դեմ: 1.5 մլն հայեր դաժանաբար սպանվեցին: Տղամարդիկ, կանայք, երեխաներ: Ոչ մի խղճահարություն: Իսկ աշխարհը լռում է՝ բացառությամբ մի քանի մշակութային եւ գիտության մեծ գործիչներից:

1933 թվականին Ադոլֆ Հիտլերը եկավ իշխանության: Սկզբում նրան ոչ ոք լուրջ չէր ընդունում: Ոչ ոք լուրջ չէր ընդունում մտավոր հետամնացներին եւ հաշմանդամներին կոտորելու մասին նրա հայտարարություններին: Այս ամենը Գերմանիայի ներքին գործն էր համարում: Դրան հետեւեց ահազանգը, պատերազմից խուսափելու ձգտումը (պատերազմ, որն արդեն կախված էր Իսպանիայի գլխին):

Եվ վերջապես, պատերազմն ավարտվեց: 50 մլն զոհ. 6 մլն հրեա, կես մլն գնչու, ավելի քան 250 հազար հիվանդ: Ահա նրանց լռության արդյունքը, որոնք «ավելի կարեւոր գործեր ունեին»:

1975-1979 թ.թ., Կամբոջա: 2 մլն զոհ: Լռություն:

1994, Ռուանդա, 800 հազար զոհ: Լռություն:

Իրաքում քրդերի դեմ քիմիական զենքով հարձակում: Լռություն:

Տասնյակ հազարավոր զոհեր Սոմալիում: Լռություն:

Ուգանդա: Լռություն:

ԻԼԻՊ-ի կողմից եզդիների սպանություն: Լռություն:

Սիրիայում քրիստոնյաների վայրագ սպանություն: Լռություն:

Անընդհատ լռություն: Անընդհատ՝ ավելի կարեւոր թեմաներ, քան էկզոտիկ երկրներում հեռավոր կոտորածներն են:

Մեզ՝ արեւմտյան քաղաքակրթություններին, հարկավորը խորը մտածել: Այն մասին, թե ինչպես կարելի է արդարացնել մեր լռությունը, երբ կխոսի մեր խիղճը»: