Իսրայելցի զինվորականները հորդանան գետի արեւմտյան ափին կալանավորել են 29 պաղեստինցիների՝ ՀԱՄԱՍ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով, հաղորդում է Reuters-ը:
Պաղեստինի անվտանգության ծառայության փոխանցմամբ՝ կալանավորումները տեղի են ունեցել Նաբլուս քաղաքի շրջանում:
Որոշ լրատվամիջոցներ հաղորդում են, որ մի քանի մարդ ձերբակալվել է հատուկ գործողության ժամանակ, որոնք Իսրայելի դեմ գրոհներ էին նախապատրաստում, հաղորդում է Gazeta-ն:
Ավելի վաղ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ շարժումը առանձին բանակցություններ է վարում Իսրայելի հետ, որպեսզի իրենց ենթակայության տակ գտնվող Գազայի հատվածը հռչակի առանձին պետություն:





























