Մոտ ժամանակներս Ռուսաստանում է կարող է Հայաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի ու Թուրքմենստանի միգրացիոն ծառայությունների ներկայացուցչություններ բացվել: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» հայտնել է ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության փոխնախագահ Եկատերինա Եգորովան:

Ավելի վաղ ԱՊՀ երկրների միջրացիոն ծառայությունների ղեկավարների նիստի շրջանակներում Ռուսաստանի եւ Ղրղզստանի միգրացիոն ծառայությունները համաձայնագիր են կնքել, ըստ որի երկու երկրներում միմյանց աշխատանքի, միգրացիայի եւ սոցիալական զբաղվածության նախարարությունների ներկայացուցչություններ կբացվեն: