«Արդյունահանող արդյունաբերության թափանցիկության նախաձեռնություն» կազմակերպությունը կարող է իր կազմից հեռացնել Ադրբեջանին ակտիվիստ-իրավապաշտպանների նկատմամբ վերաբերմունքի համար։ Այդ մասին, ինպես հաղորդում է Financial Times-ը, հայտարարել է կազմակերպության ղեկավար Քլեր Շորթը՝ միջզգային զարգացման հարցերով Մեծ Բրիտանիայի նախկին պետքարտուղարը։

Կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնել իրավապաշտպանների դեմ ադրբեջանական իշխանությունների սանձազերծած հարձակումներից։

Կազմակերպությունը, որին անդամակցում են պետական մարմինների, արդյունահանող ընկերությունների ներդրողների եւ ՀԿ-ների անդամներ, հայտարարել է, թե իջեցրել է Ադրբեջանի կարգավիճակը մինչեւ թեկնածու-երկրի, նաեւ գիտակցում է, որ հանրապետությունը կարող է եռացվել, եթե իրավիճակը չկարգավորի 12 ամսում։