Լոս Անջելեսի կաթոլիկ տաճարում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված պատարագ է մատուցվել, հաղորդում է Pasadena Star-News-ը։ Պատարագին մասնակցել են մոտ 3 հազար հավատացյալներ, կրոնական առաջնորդներ եւ պաշտոնյաներ։

Պատարագը մատուցել է կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Խոսե Գոմեսը, մանսակցել են նաեւ Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Մուշեղ Մարտիրոսյանը, հայ եկեղեցականներ։ Հայ եւ քրիստոնյա այլ համայնքների առաջնորդները իրենց աղոթքն են հղել առ Աստված  հիշատակ ամեղ զոհերի։ Հայ ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանը պատմել էհայ որբերի դաժան ճակատագրի մասին։

Պատարագին ներկա է եղել նաեւ Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին, որն ուղերձով դիմել է հավաքվածներին՝ նշելով, որ հայերի զանվածային սպանությունը ցեղասպանություն էր։ Գարսետին Հայոց ցեղասպանությունը համեմատել է հրեական հոլոքոսթի հետ, նկատել, որ ի տարբերություն Թուրքիայի, Գերմանիան ընդունեց իր մեղքն ու պատասխանատվությունը։ «Դա Ցեղասպանություն էր, եւ այստեղ, Լոս Անջելեսում մենք լիովին ճանաչում եւ դատապարտում ենք այն»,- ասել է քաղաքապետը։