Նավթի համաշխարհային գները նվազում են, ԱՄՆ-ում նավթի պաշարների աճի մասին տարեկան տվյալների ֆոնին: Այդ տվյալներն ավելի հոռետեսական են եղել, քան կանխատեսվում էր: Այդ մասին են վկայում տորգերի տվյալները:

Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,41 տոկոսով՝ հասնելով 63,06 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Ավելի վաղ գործարքների ժամանակ Brent տեսակի նավթի գինը հասել էր այս տարվա իր առավելագույնին՝ 63,32 դոլարի:

WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,21 տոկոսով՝ հասնելով 56,27 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

ԱՄՆ էներգետիկայի նախարարության էներգետիկ տեղեկատվության վարչության տվյալներով, երկրում նավթի առեւտրային պաշարները մեկ շաբաթում (որն ավարտվել է ապրիլի 10-ին) ավելացել են ընդամենը 1,3 մլն բարելով՝ հասնելով 483,7 մլն բարելի:

Վերլուծաբանները ենթադրում էին, որ վերջին շաբաթում այդ ցուցանիշը կաճեր 4,057 բարելով: