Ռուսաստանը, չնայած բարդ մակրոտնտեսական պայմաններին, կարողացել է կանխել սղաճի գալարների բացումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ կապի ժամանակ։
«Մենք բախվել ենք նաեւ արտաքին տնտեսական որոշակի սահմանափակումների, եւ դա այսպես թե այնպես, անդրադարձել է աճի տեմպերին։ Սակայն ընդհանուր առմամբ մենք տեսնում ենք, որ ռուբլին ամրապնդում է իր դիրքերը, իսկ ֆոնդային շուկաները աճում են։ Մեզ հաջողվել է կանխել սղաճի գալարների բացվելը»,- հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նախագահի խոսքով՝ ՌԴ իշխանություններին հաջողվել է 2014թ. զսպել գործազրկության աճը։ «Հաջողվել է կանխել գործազրկության մեծ ցատկը։ Չնայած այն մեր երկրում մի փոքր բարձրացել է, անցյալ տարի միջինում կազմում էր 3-5.4 տոկոս, իսկ հիմա՝ 5.8 տոկոս։ Սակայն մենք կարողացանք զսպել դրա աճը»։





























