Ռուսաստանի տնտեսության վերականգնումը կարող է երկու տարուց էլ արագ տեղի ունենալ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն՝ ուղիղ կապի ժամանակ:
«Աին ինչ մենք հիմա տեսնում ենք ռուբլու ամրապնդմամբ եւ շուկաների աճով եւ մի շարք այլ ցուցանիշներով, ես կարծում եմ, որ դա տեղի կունենա ավելի արագ, մոտավորապես 2 տարվա ընթացքում, ինձ թվում է»,-հայտարարել է Պուտինը:
Նրա կարծիքով, այս տարի կանխատեսվում է արտադրության որոշակի անկում: «Բայց տարվա սկզբին մենք ելնում էինք նրանից, որ արտադրության անկումը կլինի զգալի, դա տեղի չունեցավ»,-հավելել է ՌԴ նախագահը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























