ԱՄՆ պետական պարտքի բարձր մակարդակը տագնապի ազդանշան է ոչ միայն Ամերիկայի, այլ նաեւ համաշխարհային տնտեսության համար։ Այս մասին ապրիլի 16-ին ուղիղ գծի ժամանակ  հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«ԱՄՆ պետական պարտքը ավելի մեծ է, քան հիմա երկրի ՀՆԱ-ն։ Դա առհասարակ շատ տագնապալի ազդակ է ոչ միայն Նահանգների, այլ նաեւ համաշխարհային տնտեսության համար։ Մենք դեռ չգիտենք, թե ինչպե կզարգանան դեպքերը»,- փոխանցում է ռուս նախագահի խոսքը «ՌԻԱ Նովոստի»-ն։

Պուտինը օրինակ է բերել եվրոգոտու խնդիրները։ «Այն ճաք է տվել։ Ի՞նչ կլինի այն երկրների հետ, որոնց պարտքը ՀՆԱ-ի հանդեպ 174 տոկոս է։ Ի՞նչ է լինելու այնտեղ գների հետ։ Ինչպե՞ս դուրս կգան եվրոգոտու պետությունների ղեկավարները այդ իրավիճակից, անհայտ է»,-հավելել է նախագահը։