Հուլիսի 28-ին Ռուսաստանում առաջին անգամ նշում են Ռուսիո մկրտության օրը: Հունիսի 1-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ստորագրել է համապատասխան օրենքը:
Ըստ ՌԲԿ գործակալության, հենց 1015 թվականի հուլիսի 28-ին է (հին տոմարով հուլիսի 15-ին) մահացել Կիեւի Մեծ Իշխան Վլադիմիր Սվյատոսլավովիչը: Հենց նրա օրոք է մկրտվել Ռուսաստանը: Վլադիմիրը հետագայում անցել է սրբերի շարքը: Ռուսիո Ուղղափառ եկեղեցին հուլիսի 28-ին նշում է սուրբ Վլադիմիրի հիշատակի օրը:
Ռուսիո մկրտության օրը չի լինի հանգստյան: Վլադիմիր իշխանի հիշատակի օրը, ով մկրտվել է Դնեպրի ջրերում 988 թվականին, նշում են նաեւ Ուկրաինայում:




























