Թուրքիայի վարչապետի աշխատակազմից հայտարարություն է տարածվել վարչապետի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանին աշխատանքից ազատելու հետ կապված։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ պաշտոնական հայտարարության մեջ նշվել է, թե 2015-ի մարտի 9-ից Էթյեն Մահչուփյանն ազատվել է աշխատանքից եւ դրանով ավարտվել է իր պարտականությունները։
Նշենք, որ Էթյեն Մահչուփյանը Հռոմի Պապի ելույթից հետո հայտարարել է, թե անհնար է Աֆրիայում եւ Բոսնիայում տեղի ունեցածը ասել ցեղասպանություն, իսկ հայերի հետ տեղի ունեցածը՝ չասել։ Նա պնդել էր, որ զարմանալին այն չէ, որ Հռոմի Պապը հիմա է ասում ցեղասպանություն, այլ զարմանալին այն է, որ ինչպես է այսքան տարի չասել։





























