Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան այցելած հյուրերը կազատվեն վիզային տուրքերից։ Այս մասին համապատասխան որոշումը կայացվել է ապրիլի 16-ի Կառավարության նիստում։ Ինչպես հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, վիզային տուրքերից կազատվեն այն հյուրերը, որոնք ՀՀ պետական մարմինների, այդ թվում՝ մշակութային, գիտական եւ հոգեւոր կառույցների հրավերով ժամանում են Երեւան Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներին մասնակցելու
Մինչեւ ապրիլի 20-ը Արտգործնախարարությունն ու Ոստիկանությունը կներկայացնեն հանրապետության պաշտոնական հյուրերի ցուցակը։





























