Կիեւի ոստիկանությունը ձերբակալել է «Օբկոմի» լրագրող Սերգեյ Սուխոբոկի սպանության կասկածյալներին։ Այս մասին հայտնում է ՈւՆԻԱՆ-ը։

Հետաքննության վարկածի համաձայն՝ լրագրողներին սպանել են ամառանոցի հարեւանները։

«Սպանության երեկոյան 2 ագրեսիվ տղամարդ ալկոհոլի ազդեցության  տակ եկել են Սուխոբոկի մոտ հարաբերություններ պարզելու, որից հետո սկսել են ծեծել  լրագրողին։ Ոստիկանությունը հայտնաբերել է կասկածյալներին ըստ բնակության վայրի»,- գրում է պարբերականը։