Նիգերիայում ավիադիսպետչերների գործադուլի պատճառով չեղյալ են հայտարարվել բոլոր ներքին չվերթները։
«Այս պահին ներքին չվերթներ չեն իրականացվում»,- AFP-ին հայտնել է Նիգերիայի օդանավակայանների վարչության ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ գործադուլը չի անդրադարձել միջազգային չվերթների վրա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավիադիսպետչերները պահանջում են բարձրացնել աշխատավարձը եւ բարելավել աշխատանքային պայմանները։





























