Թուրքիայի խորհրդարանի երեք կուսակցություններ համատեղ գրություն են պատրաստել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձեւ դեմ:
Թուրքական Milliyet-ի փոխանցամամբ՝ Թուրքիայի խորհրդարանի երեք կուսակցություների կողմից պատրաստված գրության մեջ նշվել է, թե Եվրախորհրդարանը Եվրամիության երկրների անունից հակաիրավական լիազորություններ է իրեն վերապահել եւ Թուրքիայի հետ կապված պատմական իրականության հետ կապ չունեցող մեղադրանքներ առաջադրել Թուրքիային:
Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւի դեմ նամակի տակ ստորագրել են Թուրքիայի խորհրդարանի 4 կուսակցություններից 3-ը: Քրդական Ժողովուրդների դեմոկրատական (HDP) կուսակցությունը հրաժարվել է ստորագրել:
Նշենք, որ HDP-ի առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան սխալ է անում, որ Հռոմի Պապի եւ Եվրախորհրդարանի հայտարարություններն նման ձեւով է պատասխանում: Դեմիրթաշը խորհուրդ էր տվել թուրքական իշխանություններին լավ ուսումնասիրել եւ առերեսվել երկրի անցյալի հետ:



























