Կանադայի Տորոնտո քաղաքում դպրոցից ոչ հեռու փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով 5 մարդ վիրավորվել է:

Չորս տղամարդ եւ մեկ կին տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են 4 մարդու: Նրանցից մեկը դիմադրություն է ցույց տվել, ոստիկանները կրակ են բացել եւ վիրավորել նրան: Ձերբակալվածներից 4 ատրճանակ է առգրավվել: Միջադեպի հանգամանքները պարզվում են: