Ամերիկյան Արիզոնայի նահանգի Ֆինիքս քաղաքի տներից մեկում փոխհրաձգություն է տեղի ունեցել, որտեղ 5 մարդու մարմիններ են հայտնաբերվել: Ոստիկանության փոխանցմամբ՝ փոխհրաձգության պատճառը կենցաղային վեճն է եղել:

Սպանվածներից 3-ը տղամարդիկ են, 2-ը՝ կանայք: Նրանց անունները գաղտնի են պահում, հաղորդում է Los Angeles Times թերթը:

Ընտանիքի անդամներից մեկին հաջողվել է փախչել տնից, նրա խոսքով վեճը եղել է հարազատների միջեւ: Ականատեսի ներկայացմամբ, երբ իրավապահները ժամանել են դեպքի վայր, տան դռներն ու պատուհանները բարիկադավորված են եղել: Տուն մտնելու համար իրավապահները հատուկ ռոբոտ են օգտագործել:

Իշխանությունները հայտնել են, որ կասկածյալների ցանկում միայն այդ ընտանիքի անդամներն են: