Եվս 2 ռուսական բանկ զրկվել են իրենց արտոնագրերից։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, «Բանկ Ռոսիի»-ն ապրիլի 17-ին հետ է կանչել «Գանզակոմբանկ» եւ «Իդեալբանկ» ԲԲԸ-ների բանկային գործարքներ կատարելու արտոնագիրը։
ՌԴ ԿԲ տվյալներով՝ «Գանզակոմբանկ»-ը չի կատարել ապօրինի ճանապարհով ստացած եկամուտների լվացմանն հակազդող, օրենսդրությամբ ստանձնած իր պարտավորությունները։ Համաձայն «Բանկ Ռոսիի»-ի հրամանի՝ ՝ «Գանզակոմբանկ»-ում նշանակվել է ժամանակավոր կառավարում մինչեւ մրցակցական կամ լուծարային կառավարիչ նշանակելը։ Բանկի գործադիր մարմինների լիազորությունները կասեցվել են։


























