Նավթի համաշխարհային գները նորից սկսել են նվազել՝ ՕՊԵԿ-ի ապրիլյան զեկույցի հրապարակման ֆոնին: Զեկույցը վերաբերում է 2015-ին նավթի համաշխարհային պահանջարկին:
Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,89 դոլարով՝ հասնելով 63,41 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Gazeta-ն:
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,04 դոլարով՝ հասնելով 56,12 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:



























