ԱՄՆ Վայոմինգի նահանգում ուժեղ ձնաբքի հետեւանքով երեք խոշոր վթար է տեղի ունեցել՝ 70 մեքենաների մասնակցությամբ, հաղորդում է Coloradoan-ը:
Պորտալի տվյալներով, վթարի հետեւանքով տուժել է 22 մարդ, որոնցից 20-ը տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է Gazeta-ն:
Վթարների հետ կապված, Վայոմինգը Նեբրասքա եւ Յութա նահանգներին կապող 150 մղոն երկարությամբ ավտոմայրուղին փակվել է:





























