Ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության քրեական գործի հետաքննության ժամկետը երկարաձգվել է։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով մեղադրյալներից մեկի փաստաբանին։

«Քանի որ հետաքննությունը խնդրում է երկարաձգել իմ պաշտպանյալի կալանքի ժամկետը, դա նշանակում է, որ երկարաձգվել է նաեւ հետաքննության ժամկետը»,- ասել է փաստաբանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հետաքննությունը խնդրում է մինչեւ օգոստոսի 28-ը երկարաձգել գործով անցնող 5 ֆիգուրանտների կալանքի ժամկետները։