2014 թվականին էլեկտրոնային եւ էլեկտրատեխնիկական թափոնների համաշխարհային ծավալը հասել է ռեկորդային մակարդակի՝ 41.8 մլն տոննայի: Այս մասին գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի հաշվետվությունը:
Նշվում է, որ բնակչության մեկ շնչի հաշվարկով ամենամեծ ցուցանիշն արձանագրվել է այն երկրներում, որոնք իրենց ներկայացնում են որպես էկոլոգիապես պատասխանատու պետություններ:
Աղբի մեծ մասը կազմում են սառնարանները, լվացքի մեքենաները եւ կենցաղային այլ տեխնիկան: Ըստ Gazeta-ի, էլեկտրատեխնիկական աղբի ընդամենը մեկ վեցերորդ մասն է ուտիլիզացվում կանոնների համաձայն:
Կազմակերպության տվյալներով, ամենամեծ քանակությամբ էլեկտրոնային աղբ ունեցող երկրների ցուցակը գլխավորում է Նիդեռլանդները, որին հետեւում են Շվեյցարիան, Իսլանդիան, Դանիան, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան, Շվեդիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ավստրիան:




























