Հուլիսի 21-28-ը Երեւանի «Զատիկ» մանկատան մի խումբ սաներ իրենց ամառային հանգիստն անցկացրել են Սիրիայում: Նման պայմանավորվածություն նախապես ձեռք էր բերվել Հայաստանի եւ Սիրիայի առաջին տիկիններ՝ Ռիտա Սարգսյանի եւ Ասմա Ասադի միջեւ:
Նրանք եղել են Հալեպ, Լաթաքիա եւ Դամասկոս քաղաքներում, այցելել Սիրիայի պատմամշակութային կոթողներում` Հալեպի բերդ, Սեն Սիմոն, Մաալուլա, Սեյդնայա, Բոսրա, ինչպես նաեւ ծովափնյա հանգստյան գոտիներում:
Մանկատան սաները հյուրընկալվել են Սիրիայում ՀՀ դեսպանությունում եւ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում։ Նրանք այցելել են Հալեպի Բերիո թեմի, Դամասկոսի Հայոց թեմի, ինչպես նաեւ Հայ կաթողիկե առաջնորդարաններ, ծանոթացել սիրիահայ գաղութի իրենց հասակակիցների հետ:




























