Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ապրիլի 24-ին Վլադիմիր Պուտինի այցը Երեւան՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար, չի կարող ազդել «Թուրքական հոսք» գազատարի կառուցման շինարարության, ինչպես նաեւ Մոսկվայի ու Անկարայի միջեւ հարաբերությունների վրա, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Մենք շատ սերտ գործընկերային հարաբերություններ ունենթ Թուրքիայի Հանրապետության հետ, որոնց հիմքում շատ ամուր փոխշահավետ տնտեսական համագործակցությունն է: Մեր դիրքորոշումները շատ համաշխարհային խնդիրների հարցում հակընկնում են»,-ասել է Պեսկովը:

Նա ընդգծել է, որ Հայաստանին ու Ռուսաստանին կապում է «բյուրավոր տարբեր թելեր»:

«Այդ միջոցառումները չեն կարող մեկնաբանվել որպես որեւէ բանի վնասող»,-հայտարարել է Պեսկովը: