Ադրբեջանական բանակում հերթական միջադեպն է գրանցվել։  Ինչպես գրում է haqqin.az-ը՝ «Ազադլըքի» հղումով, միջադեպը տեղի է ունեցել Տերտերի շրջանում։

Համաձայն առկա տեղեկությունների՝ 1992թ. ծնված ժամկետային զինծառայող Շահին Մամեդովը ինքնասպան է եղել իրեն ամրակցված մարտական զենքից։

Զոհվածը զորակոչվել էր Գերանբոյի շրջանից։