Ֆրանսիայի Վալանս քաղաքի Իջեւան հրապարակում, ապրիլի 19-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանի բացման հանդիսավոր արարողություն՝ Ֆրանսիայում գործող «Ֆրանսիա- Աշտարակ- Արմենիա» մշակութային միության նախագահ  Լեւոն Չատիկյանի  ջանքերով եւ հովանավորությամբ: Այս խաչքարը՝ 699-702 թթ.  Ջուղայում տեղադրված խաչքարի կրկնօրինակն է՝ կերտված  հայկական տուֆից:

Խաչքարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Վալանս քաղաքի քաղաքապետ  Նիկոլա Դարագոն, Լեւոն Չատիկյանը, մի շարք պաշտոնական անձիք, հոգեւոր այրեր եւ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում ընթերցվել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը:

Նշենք, որ 2014 թվականի դեկտեմբերին  Ֆրանսիայի Վալանս քաղաքի ավագանին որոշում է ընդունել քաղաքի Իջեւան հրապարկում կանգնեցնել խաչքար` ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Որոշման կայացմանը նպաստել է անձամբ Վալանսի քաղաքապետ  Նիկոլա Դառագոն: Որոշուման դեմ բողոքել է թուրքական համայնքը, սակայն ապարդյուն: