«Ցեղասպանություն  հանցագործության դեմ» քաղաքական ֆորումի շրջանակներում ապրիլի 22-23-ը Երեւանում տեղի կունենա հոգեւոր գործիչների հատուկ ֆորում՝  «Եկեղեցիներն ընդդեմ ցեղասպանություն հանցագործության. մարդկային կյանքը Աստծու պարգեւն է»։  Այս մասին ապրիլի 20-ին հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների պետական հանձնաժողովի  համակարգող Վիգեն Սարգսյանը։

Նա նշեց, որ կկայանա նաեւ իրավաբանների միջազգային կոնֆերանս, որտեղ քննարկվելու են ցեղասպանությունների կանխման համար պայքարի հարցերը։ Կոնֆերանսի կազմակերպիչն է ՀՀ Սփյուռքի նախարարությունն ու ԵՊՀ-ն։