Արաբական կոալիցիայի կողմից Եմենի մայրաքաղաք Սանայում հուսիների պահեստների ուղղությամբ օդային հարվածների հետեւանքով, այսօր՝ ապրիլի 20-ին, մահացել է «Եմեն ալ յում» (Եմենն այսօր) հեռուստաալիքի հաղորդավար Մուհամեդ Շամսանը,հաղորդում է Բահրեյնի «Ալ Վասատ» թերթը:

Հեռուստաալիքի կենտրոնական գրասենյակը, որը պատկանում է երկրի նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհին, գտնվում է օդային հարվածների թիրախի կողքին:

Ռմբակոծության հետեւանքով վիրավորվել են ւս մի քանի լրագրողներ:

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան իր դաշնակիցների հետ միասին մարտի 26-ին Եմենում սկսել է «Վճռականության փոթորիկ» գործողությունը: Այն նպատակ ունի օդային հարվածներով ոչնչացնել հուսիների խմբավորումները, նրանց ճամբարները,  տեխնիկան ու ենթակառուցվածքները: